Արտաքին 2 տարի առաջ - 18:17 04-04-2024

Թուրքական ավիաուղիները չեղարկում են չվերթները դեպի Իսրայել

2023թ. նոյեմբերին թուրքական ազգային փոխադրող «Turkish Airlines»-ը հայտարարել էր, որ չի վերսկսելու թռիչքները դեպի Իսրայել մինչև 2024թ. հոկտեմբերը։ Թել Ավիվ-Ստամբուլ ամրագրման համար բացված չվերթներն այժմ չեղարկվել են։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Թուրքական ավիաուղիները դադարեցրել են թռիչքները դեպի Թել Ավիվ 2023 թվականի հոկտեմբերին։ Այս մասին թուրքական ավիաընկերությունը գրել է X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter): Ընկերությունն իր կայքում հրապարակել է նաև դեպի Թել Ավիվ թռիչքների տոմսերի փոխանակման կամ վերադարձի կանոնները, որոնք նախատեսվում էր իրականացնել հոկտեմբերի 7-ից 23-ը։

Մինչ իսրայելա-պաղեստինյան պատերազմի սկիզբը թուրքական «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը Թել Ավիվ-Ստամբուլ երթուղով օրական ավելի քան 10 չվերթ էր իրականացնում։

Տվյալների համաձայն՝ 2023-ի հուլիս և օգոստոս ամսիսներին Թել Ավիվից ժամանող և մեկնող ուղևորների ավելի քան 5%-ը ճանապարհորդել է Turkish Airlines-ով։ Վերջինս ավիաընկերությունների շարքում իր ունեցած ուղևորների թվով չորրորդն է:

Ընկերության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ դեպի Թել Ավիվ թռիչքները դադարեցվում են մինչև 2024թ. հոկտեմբերի 26-ը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ