Ներքին 2 տարի առաջ - 14:05 03-04-2024

Ապրիլի 5-ից լուսաթափանցելիության 2-րդ և ամեն հաջորդ խախտման համար 29,000 դրամ տուգանք կգանձվի

Ապրիլի 5-ից սկսած՝ լուսաթափանցելիության թույլատրելի չափի խախտման համար նախատեսվելու է կրկնակիություն, այսինքն՝ 1 տարվա ընթացքում երկրորդ և հաջորդ անգամ խախտելու համար նախատեսվելու է տուգանք 29,000 դրամի չափով: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասել է ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանը։

Տուգանքից բացի, նաև 2 միավոր կհանվի։

«Մեր հորդորն ու խնդրանքն է մեր վարորդներին, ովքեր դեռևս չեն մաքրել իրենց տրանսպորտային միջոցների ապակիները կամ չեն բերել լուսաթափանցելիության թույլատրելի չափի սահմաններին, մինչև ապրիլի 5-ը դա անեն, որպեսզի հետագայում չունենք խնդիրներ»,-ասել է Չիլինգարյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ