Ներքին 2 տարի առաջ - 16:20 01-04-2024

Խեղկատակի կերպարի մեջ մտնելով՝ Փաշինյանն իր ծրագիրն է իրականացնում․ հոգեբան

«Այդ արարծը մեր ամբողջ ազգին ձեռք է առնում»,- այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանի՝ Հիսուսի հետ համեմատություններին։

«Ես այն կարծիքին չեմ, որ ինքն իր ինքնագիտակցության մեջ ունենում է պահեր, երբ իրեն Քրիստոս կամ Հռոմի պապ է զգում։ Այս բոլորը մարդկանց գիտակցության վրա ազդլու, խառնաշփոթ առաջացնելու համար է արվում, սա միտում է։ Հոգեբանական խնդիր ունենալով հանդերձ, իր գիտակցությունը սթափ է և ինքը գործ է անում։ Իր առջև կա նպատակ, ինքն այդ նպատակին հետամուտ է լինում՝ միջոցների առջև խտրականություն չդնելով։

Պանթուրքիզմի գաղափարախոսները շատ լավ կադր են ընտրել, որը չունի բարոյական որևէ սահմանափակում և ահա այս կարգի բաներ է անում։ Եկեք այդտեղ չփնտրեք հոգեվիճակների հետ կապված որևէ բան, ո՛չ, ինքը չունենանալով բաորյական որևէ արժեք, շատ նորմալ է ընդունում այն, ինչ անում է»,- ասաց հոգեբանը։

Անդրադառնալով փրկչի դերը ստանձնելու՝ Փաշինյանի հայտարարություններին և գործողություններին, Կարինե Նալչաջյանն ասաց, որ նա դեռ 2018 թվականին է այդ դերը ստանձնել․

«Երբ 2018 թվականին իր խմբի հետ խաբեբայությամբ էր զբաղված, արդեն փրկչի դերով էր ներկայանում։ Ամենաներշնչվող, գրագիտության պակաս ունեցող խավից շատ քիչ անհատներ իրենց գլխում դեռ այդ փրկչի գաղափարը պահում են, և ինքը այդ խավի վրա է աշխատում։ Ինքը արդեն ձեռքերը փրփուրներից է գցում, քանի որ իր և իր կողքինների կերպարները արդեն լիարժեք բացահայտված է։ Մեր ազգի ճնշող մեծամասնությունն արդեն հասկանում է, թե ում հետ գործ ունի։ Իրենք պանթուքիստական գաղափարախոսության կրողներն են և իրենց ձեռամբ իրականացվում է Հայաստանի վերջնական վերացումը։ Եթե կերպարի հետ նույնացնեն, ապա Փաշինյանը ավելի շատ սատանայի կերպարն է, ոչ թե Քրիստոսի։ Այնպես որ Փաշինյանն իր բոլոր գործողություններով՝ փրկչի կերպարի մեջ մտնելով, խեղկատակի կերպարի մեջ մտնելով, իր սպառնալիքներով իր ծրագիրն է իրականացնում»։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը Արտաշատում հանդիպել էր ՔՊ կուսակցության ներկայացուցիչների հետ։

Նա համեմատականներ էր տարել իր կուսակցության հետ և ասել, որ իրենց կուսակցությունը մի քանի անգամ «մեռել է» և բազմիցս «հառնել»:

«Ես սրա մեջ մեծ խորհուրդ եմ տեսնում: Իմ քաղաքական գործունեության մեջ միշտ կարևոր է եղել հետևյալ խոսքերը «Երանի նրանց, որ հալածվում են նրանց է երկնքի արքայությունը» և այս խոսքերը միշտ ինձ ուժ են տվել ամենադժվար պահերին»,- ասել էր Փաշինյանը։


Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
07:38 Հարցը «տեղում դոփում է». ինչ է քարտեզով առաջ գնում Փաշինյանը․ «Հրապարակ»