Ներքին 2 տարի առաջ - 11:44 01-04-2024

Աբովյանում 19-ամյա վարորդը «Toyota»-ով կոտրել է հսկայական եղևնիները ու գլխիվայր շրջվել. կա վիրավոր. shamshyan.com

Երեկ՝ մարտի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Հրաչյա Հայրապետյանը իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել 2 հսկայական եղևնիներին, կոտրել դրանք և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում:

Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Ոստիկանությունն ու Պարեկային ծառայութունը օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ վարորդը միայնակ չի եղել, նրա հետ եղել են ևս 2 հոգի, և վթարի հիմնական պատճառներից մեկը «Toyota»-ի վարորդի և այլ վարորդի կողմից, ժողովրդի լեզվով ասած՝ «գոնկա» մտնելն է:

Այդ տեղեկությունը ոստիկանությունը պարզում է, և եթե այն հաստատվի, ձեռնարկվելու են անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված անձանց և մյուս ավտոմեքենան և նրա վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
11:36 Կենդանի թոշակառուին 1000 դրամ տալու համար պետությունը մահվան նպաստից է գումար խնայում, հետո դա էլ չի տալիս
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
09:15 Կարլսենին հաղթելուց հետո․ ինչպե՞ս դասավորվեց Հայկ Մարտիրոսյանի և Յան Նեպոմնյաշչիի դիմակայությունը