Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 09:48 31-03-2024

Բաքուն պնդում է, թե սահմանին հայկական զինված ուժերի «ինտենսիվ տեղաշարժ է նկատում»

Վերջին շրջանում «հայ-ադրբեջանական պայմանական սահմանի տարբեր ուղղություններում նկատվում է կենդանի ուժի», «զրահատեխնիկայի կենտրոնացում», «զինված ուժերի զորքերի ինտենսիվ տեղաշարժ», պնդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Փոխանցում է Azatutyun.am-ը։

Բաքուն հայտարարում է, թե իբր Հայաստանում նկատվում է «ռևանշիստական ուժերի ակտիվացում», զգուշացնելով, որ «ռազմական սադրանքի ցանկացած փորձ կճնշվի ադրբեջանական բանակի կողմից»։

«Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ իրավիճակի սրման և ցանկացած հնարավոր սադրանքի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնելու է Հայաստանի և նրա հովանավորների վրա», - ասված է ադրբեջանական պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հայկական կողմը դեռ չի արձագանքել այս հայտարարությանը։

Վերջին օրերին Բաքուն քննադատում էր Երևանին բրյուսելյան եռակողմ հանդիպման համար։

Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը չէր չբացառել, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն հանդիպումից առաջ Բաքուն իր հայտարարությամբ հնարավոր սադրանքի համար հող է նախապատրաստում։

Չնայած Երևանը հայտարարել է՝ այդ հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը և որևէ երրորդ կողմի դեմ չէ, Բաքուն Բրյուսելին ու Վաշինգտոնին կոչ է արել ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կարող են վնասել խաղաղության ջանքերին, տարածաշրջանում էսկալացիայի և լարվածության նոր ալիք հրահրել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում