Ներքին 2 տարի առաջ - 13:45 30-03-2024

Պետությունը պիտի խթանի մշակույթի զարգացումը, ոչ թե քանդի. գյումրեցի նկարիչ

Արդեն հայտնել էինք, որ Գլխավոր դատախազությունը որոշել է պետականացնել Գրողների միության և Նկարիչների միության շենքերը, ինչը արվեստագետների և մտավորականների շրջանում հասցրել է արժանանալ դժգոհության, որովհետև մարդիկ մտավախություն ունեն, որ այսկերպ իշխանությունը փակում է միությունները։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է նկարիչների միության անդամ, ՀՀ վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանի հետ։

«Ժամանակին, երբ այս միությունները պետական էին, հասկանալի էր, հիմա բոլոր ստեղծագործական կառույցները հասարակական կազմակերպություններ են։ Պետությունը երևի շատ է համարում, որ հասարակական կազմակերպությունը ունենա սեփական տարածք։

Ես որպես նկարիչների միության անդամ պիտի խոստովանեմ, որ նկարիչների միության այժմյան շենքը գտնվում է բարվոք վիճակում։ Ես գիտեմ շատերը պատճառաբանում են, որ տարածքները ըստ էության չեն օգտագործվում, այլ տրվել են վարձակալության, բայց կարծում եմ, որ այդ վարձավճարները ծառայել են շենքի բարեկարգման և միջոցառումների կազմակերպման հարցում։ Ես նկարիչների միության աշխատանքը դրական եմ գնահատում»,-ասում է Սուսաննա Մկրտչյանը։

Մկրտչյանի խոսքով` եթե գրողների միության և Նկարիչների միության շենքերը պետականացվեց, ապա պետությունն ասելու է դուք հասարակական կազմակերպություններ եք, գնացեք և ուրիշ տեղ ձեր աշխատանքն իրականացրեք։

«Պետությունը պիտի խթանի մշակույթի զարգացումը, քան թե քանդի։ Սա քանդելու պրոցես է»,- նկատում է գյումրեցի նկարչուհին։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում