Սպորտ 2 տարի առաջ - 23:30 29-03-2024

Հայ ծանրորդները վաղը կմեկնեն Թաիլանդ, որտեղ կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը

Հայ ծանրորդները վաղը կմեկնեն Թաիլանդ, որտեղ կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը, հաղորդում է ՀԱՕԿ-ը։

Մրցավայր կուղևորվեն Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Սամվել Գասպարյանը, Գարիկ Կարապետյանը (երկուսն էլ՝ 102 կգ), Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (երկուսն էլ՝ +109 կգ):

Մրցաշարը կկայանա մարտի 31-ից ապրիլի 11-ը: Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ կմտնի Անդրանիկ Կարապետյանը, ով մրցահարթակ դուրս կգա ապրիլի 6-ին։

Դա կլինի Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար վերջին վարկանիշային մրցաշարը ծանրամարտում։ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) Փարիզ-2024-ի մասնակից ծանրորդների անունները կհրապարակի մայիսի վերջին:

Հայաստանը կանանց պայքարում մասնակից չի ունենա: Տղամարդկանց Հայաստանի հավաքականը քառամյակի մարզական գլխավոր իրադարձությանը ներկայացված կլինի երեք ծանրորդով: Օլիմպիական խաղերում յուրաքանչյուր երկիր մեկ քաշային կարգում կարող է ունենալ միայն մեկ ներկայացուցիչ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ