Արտաքին 2 տարի առաջ - 21:17 29-03-2024

«ԱվտոՎԱԶ»-ը սկսել է Lada-ի արտադրությունը Ադրբեջանում

Ռուսական «ԱվտոՎԱԶ» մարդատար ավտոմեքենաների արտադրողը հայտարարել է Ադրբեջանում Lada մոդելների հավաքման մեկնարկի մասին։ Այս մասին РБК-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։

«Ադրբեջանում ավանդաբար սիրում և հարգում են Lada մեքենաները: Դրանք պահանջված են եղել երկար տասնամյակներ, և այսօր մենք շատ ավելի ենք մոտենում մեր հաճախորդներին»,- ասել է «ԱվտոՎԱԶ»-ի նախագահ Մաքսիմ Սոկոլովը:

Նրա խոսքով, 2024 թվականին Ադրբեջանում արտադրամասը կարող է արտադրել մինչև 1,5 հազար ավտոմեքենա։ «Մենք սկսում ենք Granta-ից և նախատեսում ենք ընդլայնել տեղական արտադրության տեսականին մինչև 2024 թվականի վերջ NIVA ընտանիքի հետ՝ Legend and Travel, փորձնական նմուշներն արդեն հավաքվել են և անցնում են որակի աուդիտ»,-ասել է նա։

Սոկոլովն ակնկալում է, որ տարեկան արտադրությունը կարող է հասնել 4-5 հազար ավտոմեքենայի։ Արտադրողը հույս ունի այս ցուցանիշներին հասնել առաջիկա մի քանի տարիների ընթացքում: Ընկերության նախագահի խոսքով՝ Ադրբեջանում արտադրության բացումը «կօգնի Lada-ին վերադարձնել իր տեղական շուկայի մասնաբաժինը նախաճգնաժամային մակարդակին և մեծացնել ապրանքանիշի ներկայությունը հանրապետությունում»։

Ներկայում Ադրբեջանի տեղական արտադրամասերից մեկում կազմակերպվել է ավտոկոմպլեկտների ընդունման տարածք, հավաքման խանութ և պատրաստի մեքենաների պահեստավորման կայանատեղի: Նախագծի անձնակազմը վերապատրաստվել է Տոլյատիի մասնագետների կողմից, և արտադրված յուրաքանչյուր մեքենա անցնում է ճանապարհային փորձարկումներ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին