Ներքին 2 տարի առաջ - 14:28 21-03-2024

Կիրականացվի ԼՂ-ից բռնի տեղահանված 8118 երեխաների հոգեսոցիալական կարիքների գնահատում

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ընդգրկումը կրթական գործընթացում՝ նրանց հոգեսոցիալական տոկունության բարձրացման միջոցով» միջոցառման իրականացումը՝ Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի միջոցով: Արդյունքում՝ կապահովվի երեխաների հոգեսոցիալական տոկունությունը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից՝ ապահովելով նրանց սահուն ինտեգրումը կրթական գործընթացին:

Մշակված գնահատման գործիքի (հարցաշարի) միջոցով կիրականացվի 8118 երեխաների հոգեսոցիալական կարիքների գնահատում, դպրոցների հոգեբանների համար հոգեսոցիալական տոկունության բարձրացման վերաբերյալ վերապատրաստման մոդուլի մշակում, 632 դպրոցների հոգեբանների վերապատրաստում, որոնք կկազմակերպեն իրենց դպրոցների ուսուցիչների վերապատրաստումը, նաև նրանք կսկսեն աշխատել ուսուցիչների հետ՝ աջակցելով նրանց երեխաների հետ խմբային աշխատանքների կազմակերպման գործում: Վերապատրաստված ուսուցիչները կշարունակեն աշխատել երեխաների հետ, այդ թվում՝ տարբեր հատուկ կարիքներով երեխաների:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ