Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:46 17-03-2024

Էս գյուղը որ տվեց, վերջ, շրջափակման մեջ մնացինք մենք․ բաղանիսցի

«Հայաքվե» նախաձեռնող խումբը ուղևորվել է Տավուշի մարզ։ Այս պահին Բաղանիս գյուղում են։ Նրանք հանդիպում են բնակիչների հետ, ներկայացնում վտանգները՝ կապված 4 գյուղերի հանձնման հետ, ինչի մասին օրեր առաջ հերթական անգամ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Գյուղացիներից մեկն ասաց, որ իրենք իրենց գյուղի համար կանգնելու են։

«Էս գյուղերը մնալու են իրանց տեղը, ճամփեն էլ մնալու ա մեզ։ Էս գյուղը որ տվեց, վերջ, շրջափակման մեջ մնացինք մենք»,- ասաց Բաղանիսի բնակիչը։

Գյուղացիներից մեկն էլ ասաց, որ պարբերաբար կենդանիներ են կորել, մարդիկ են կորել միջպետական ճանապարհից։

«Մենք վերցնելու տարածքներ էլ ունենք, վերցնելունը վերցնենք, տալունը՝ տանք։ 25-30 տարի մեր գյուղի տարածքներում ոչ ոք վար չի արել»,- ասաց բաղանիսցին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները