Արտաքին 2 տարի առաջ - 15:57 16-03-2024

Իրանն ակնկալում է, որ արաբական երկրները կխզեն կապերը Իսրայելի հետ

Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ Հոջաթ ալ Էսլամ Վալմոսլեմին Քազեմ Սեդիղին, անդրադառնալով Գազայի հատվածում Իսրայելի հանցագործություններին, քննադատելով որոշ արաբական երկրների կառավարություններին։ Այս մասին հայտնում է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությունը։

«Ակնկալվում է, որ այդ կառավարությունները խզեն իրենց հարաբերությունները ​​Իսրայելի հետ և աջակցեն Պաղեստինի և Գազայի ժողովրդին»,- ասել է նա:

Հոջաթ ալ-Էսլամ վալմոսլեմին Քազեմ Սեդիղին հավելել է, որ տարածաշրջանի դիմադրության խմբերը համապատասխան քայլերով պատասխանել են Իսրայելի հանցագործություններին, և դիմադրությունը շուտով կհաղթի ռեժիմին:

Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածի վրա իսրայելական բանակի հարձակումների հետևանքով 31 հազար 341 պաղեստինցի է նահատակվել, ևս 73 հազար 134-ը՝ վիրավորվել են, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են։

Իր ելույթի մեկ այլ հատվածում, անդրադառնալով ուրբաթ՝ էսֆանդի 11-ին (մարտի 1-ին) Իսլամական խորհրդարանի 12-րդ և Բանիմացների ժողովի 6-րդ ընտրությունների անցկացմանը՝ Թեհրանի աղոթապետը ասել է. «Իրանի ժողովրդի 41%-ի մասնակցությունը ընտրություններին գնահատելի էր և չեզոքացրեց երկրի և ժողովրդի դեմ թշնամիների բոլոր դավադրությունները»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի