Ներքին 2 տարի առաջ - 15:25 13-03-2024

ԱԱԾ հատուկջոկատայինը քացով խփեց դեմքիս, հորս բերման են ենթարկել

Դիմակավորված ԱԱԾ հատուկջոկատայիններն այսօր՝ մարտի 13-ին, վաղ առավոտյան ներխուժել են դաշնակցական Գագիկ Սարգսյանի բնակարան և նրան բերման ենթարկել անհայտ ուղղությամբ։

Գագիկ Սարգսյանի որդին՝ Արամ Սարգսյանը, Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ մինչ այս պահը անհայտ է հոր գտնվելու վայրը, ապա մանրամասներ հայտնեց կատարվածից։

«Մենք ապրում ենք Երևանում՝ Աջափնյակ վարչական շրջանում։ Առավոտյան ժամը 7-ին դիմակավորված ԱԱԾ աշխատակիցները մտան բնակարան ու միանգամից հարձակվեցին իմ ու հորս վրա, պառկեցրին գետնին, ձեռնաշղթաներ հագցրին, ապա սկսեցին բնակարանը խուզարկել։
Ինձ պառկեցրին գետնին, թևերս ոլորեցին, գոռացի, որ լրագրող եմ, մեկն ասաց՝ ձե՛նդ հլը, քացով խփեց դեմքիս ու կողքերիս։ Ձախ աչքիս վերևի հատվածն ու քիթս կարմրել էր։
Ինձ ձեռնաշղթաներով տարան խոհանոցում առանձին նստեցրին, ավտոմատը ձեռքներին կանգնեցին գլխիս վերում, ասացին՝ հանկարծ չշարժվես, հեռախոսին ձեռք չտաս և այլն»,- պատմեց Արամ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ բնակարանում ապրում է ծնողների հետ, և ԱԱԾ դիմակավորված անձանց բռնի գործողություններից առողջական խնդիրներ ունեցող մոր ինքնազգացողությունը վատացել է․

«Մայրս սրտի խնդիր ունի, դիաբետ ունի, խեղճ կինը վախեցած գնում-գալիս է։ Ես ցանկանում եմ, որ այդ ապրումներն ունենան բոլոր այդ գործողություն կատարած և նման հրաման տված անձանց մայրիկները»։

Ճշտող հարցին՝ խուզարկություն իրականացնելուց հետո որևէ բան հայտնաբերե՞լ են, որևէ բան առգրավե՞լ են, Արամ Սարգսյանը պատասխանեց, որ ոչինչ չեն հայտնաբերել, առգրավել են իր համակարգիչը։

Արամ Սարգսյանը նշեց, որ իրավաբանական գիտելիքներ չունի և անհրաժեշտ է փաստաբան, որը կզբաղվի այս գործով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ