Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:20 08-03-2024

Գյումրիում անտանելի է. շների ոհմակը հարձակվել է մարդկանց վրա. բացառիկ տեսանյութ

Այսօր՝ 17:40-ի սահմաններում, Գյումրու դրամատիկական թատրոնի հարևանությամբ Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է տասնյակ շների հարձակումը տարեց կանանց վրա: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Գյումրին աչքի է ընկնում թափառող շների վայրենի հարձակումներով:

Գյումրու քաղաքացիներից մեկը, որ չցանկացավ ներկայանալ, Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ օրեր առաջ ինքը իր ընկերների հետ ևս թափառող շների հարձակման զոհն է դարձել, ինչից հետո էլ կապ է հաստատել Գյումրու համայնքապետարանի հետ՝ պարզելու՝ ով է պատասխանատուն, որովհետև ինչպես ինքն է նկատել, հարձակվող շներից ոչ մեկը չի ունեցել ստերջացման նշանը, բացի այդ՝ իշխող քաղաքական թիմի նախընտրական ծրագրերի մեջ խնդրի լուծման տարբերակ է առաջարկվել ապաստարանների կառուցումը: Համայնքապետարանի թեժ գծի աշխատակիցը հայտնել է, որ ինքը չէ, թե ով է իրավասու պատասխանել հարցին և խնդրել է զանգահարել Կոմունալ բաժնի ծառայություն: Վերջինիս աշխատակիցը քաղաքացուն ասել է, որ պատասխանատուները ընդմիջման են, իսկ ինքը տեղյակ չէ հարցի պատասխանից և խնդրել է ավելի ուշ զանգել:

Չնայած քաղաքացիների շարունակ բողոքներին, ահազանգերին և արձանագրվող դեպքերին՝ օրեր առաջ համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը տեսահոլովակ էր հրապարակել, որտեղ ցուցադրում էր փողոցային շներին, որոնք պասիվ վարք էին ցուցաբերում անցորդների հանդեպ՝ ոհմակներով չհարձակվելով նրանց վրա:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում