Ներքին 2 տարի առաջ - 16:30 05-03-2024

ԵՊՀ դեկանատներում փող են հավաքում

Օրերս Oragir.News-ի խմբագրությունը ԵՊՀ-ի տարբեր ուսանողներից բողոքներ է ստանում առ այն, որ համալսարանում դեռ նախորդ կիսամյակից դասախոսների քմահաճությամբ քննությունները չստացած ուսանողներին առաջարկվում են լրացուցիչ դասեր կլորիկ գումարների դիմաց:

ԵՊՀ աշխատակիցները հավաքվող գումարը, որը սկսվում է 50 հազար դրամից, բացատրում են նրանով, որ ուսանողները պետք է լրացուցիչ դասերի հաճախեն, ինչը անվճար չի կարող լինել։

Զարմանալի է, որ մայր բուհը կրթության շարունակականության համար ընտրել է «տուր, տամ» սկզբունքը. գումարը վճարում ես, քննությունը ստանում ես:

Այնինչ, օրինակ՝ Բժշկական համալսարանում կարգերն այլ են. ուսանողը երկրորդ անգամ նույն առարկայի համակարգչային քննությունը չստանալու դեպքում պարզապես դուրս է մնում համալսարանից:

Ուշագրավ է նաև այն փաստը, որ ուսանողներին չեն տրամադրվում հաշվեհամարներ, այլ գումարներ են պահանջվում կանխիկ եղանակով, չեկ էլ, բնականաբար, չեն տպում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ