Ներքին Խոսք 2 տարի առաջ - 20:00 29-02-2024

Ծեծում է, նշանակում է՝ սիրում է․ Գեղամ Մանուկյան

Երեկ՝ փետրվարի 28-ին, Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այն մասին, որ Կառավարության կողմից իրականացվող փոփոխությունները և պահանջը, որ բոլորը հարկ վճարեն, Հայաստանի Հանրապետության և քաղաքացու հանդեպ տածած սիրո հետևանք են։

«Պետք է պատասխանենք նաև, թե ինչու է Կառավարությունն այդ ամեն ինչը անում, որովհետև քաղաքական առումով թվում է՝ անտրամաբանական բան է արվում։ Էսքան մարտահրավերների մեջ մենք գնում, ասում ենք՝ դուք հարկ պիտի վճարենք, մենք էլ էս պիտի անենք, էս պիտ փոխենք։ Կառավարության մոտիվացիան այս ամեն ինչում առաջին հերթին Հայաստանի Հանրապետության և քաղաքացու նկատմամաբ տածած սերն է բառի բուն իմաստով»,- այս մասին երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի հայտարարության շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով Oragir.News-ը կապ հաստատեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ։

Oragir.News-ի այն հարցին՝ ինչու է վարչապետը շարունակ խոսում քաղաքացիներին սիրելու մասին, և որն է կապը քաղաքացիներին սիրելու և հարկեր վճարելու միջև, Մանուկյանն այսպես պատասխանեց․ «Քաղաքացուն սիրելու՝ Նիկոլ Փաշինյանի ամբողջ զգացմունքն արտահայտվում է հաստավիզ կարմիր բերետավորներով ու «դուբինկեքով» ոստիկաններով, գրեթե ամբողջությամբ իրեն ենթարկած դատական համակարգով, կալանքներով, քաղաքական հետապնդումներով»։

Մեր հարցին՝ արդյոք այս հայտարարությունը խոսո՞ւմ է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական պատասխանատվության գիտակցում չունի, ԱԺ պատգամավորը, մեջբերելով ռուսական հայտնի ասացվածքը, ասաց․

«Ծեծում է, նշանակում է՝ սիրում է։ Նիկոլ Փաշինյանի սերը մոտավորապես ռուսական թևավոր խոսքի նման է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ