Ներքին Հարցում Տեսանյութ 2 տարի առաջ - 09:05 20-02-2024

Բանակի աշխատավարձը պետք է բարձրացնեն, ոչ թե իրենց համար «պադավատ» առնեն. հարցում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ 2024-ին Երևանում դաստիարակների աշխատավարձը 30 % վերանայելու են։

Նրա հայտարարությունը բողոքի տեղիք տվեց։ Որոշ քաղաքացիներ գրում էին, որ գնաճի հետ կապված պետք է վերանայել բոլոր միջին աշխատավարձ ստացողների աշխատավարձը։

Oragir.News-ը շրջեց Երևանի փողոցներով, անցորդներից հետաքրքրվելով՝ իրենց կարծիքով՝ պետությունը ո՞ւմ աշխատավարձը պետք է առաջին հերթին բարձրացնի։

Հարցվածներից մեկն այսպես պատասխանեց. «Բանակի, որ երկիրը պաշտպանեն, ոչ թե իրենց համար ծառայողական մեքենաներ առնեն»։

Անցորդներից ոմանք էլ հարցին ի պատասխան նշում էին, որ բանվոր դասակարգի աշխատավարձը պետք է պետությունը բարձրացնի, քանի որ նրանք միջինից ցածր աշխատավարձ են ստանում։

«Կառավարությունը ժողովրդի աշխատավարձը պետք է այնքան բարձրացնի, որ մեր վարկերը մուծենք, որ իրենց պարգևավճարներին հերիքի»,-ասաց մի տղամարդ։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին