Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:04 15-02-2024

Ես չգիտեի, որ մեր կյանքի իմաստը անձնագրային ու կադաստրի բաժիններն են. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության հերթական նիստում, խոսելով ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներից, անդրադարձել է նաև վերին շրջանում անընդհատ հնչող դժգոհություններին՝ Վարդենիսի անձնագրային բաժնի փակման հարցով։

«Ի՞նչ կապ ունի անձնագրային բաժնի 4 աշխատող Վարդենիսում կա նստած, թե չէ։ Ասում են` անձնագրային կամ կադաստրի բաժինը լուծարվում է, բնակավայրերը տալու են։ Որ այդտեղ առողջապահական կենտրոն ենք կառուցում, դա հեչ, որ դպրոց ենք կառուցում, դա էլ հեչ, որ մանկապարտեզ ենք կառուցում, դա հեչ, որ ջրագիծ ենք կառուցում, դա էլ հեչ։ Ես չգիտեի, որ մեր կյանքի իմաստը անձնագրային ու կադաստրի բաժիններն են։ Բա որ տենց լավն ա, եկեք ամեն գյուղում մի վեց հատ անձնագրային ու կադաստրի բաժին սարքենք ու ասենք` էս ինչ երջանիկ երկիր ենք, ամեն թաղում ունենք մի 6 հատ կադաստրի բաժին, 12 հատ անձնագրային բաժին, էլ ինչ կա՞… Եկեք ամեն անկյունում էլ ժեկեր բացենք, ու ասնեք` ըհն, կառավարությունն իր անելիքն ավարտեց»,- հայտարարեց Փաշինյանը՝ նշելով, որ ՀՀ կառավարությունը միլիարդներ է ծախսում, ճանապարհներ է կառուցում, ջրագծեր, դպրոցներ, մանկապարտեզներ և այլն, սակայն հիմնական խնդիրը դարձնում են կադաստրի բաժնի փակումը։

Փաշինյանն ընդգծեց` Վարդենիսի անձնագրային բաժինը փակվեց, քանի որ ՀՀ կառավարությունը ցանկանում է, որ անձնագրային բաժնի գործառույթներն իրականացվեն համակարգչով, այլ ոչ թե օրերով գնան հերթ կանգնեն կամ տասնյակ կիլոմետր ճանապարհ կտրեն, հասնեն այդ բաժին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին