Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 13:16 02-06-2022

Ոնց որ ես էլ եմ այս ծրագրի շահառու, բայց չգիտեի. Քերոբյանը՝ Փաշինյանին

Պետության կողմից դրամական աջակցություն տրամադրվող ընտանիքների վերաբերյալ քննարկմանը Փաշինյանը դժգոհեց, որ հատկապես գյուղերում մարդիկ ծրագրերին իրազեկված լինելու խնդիր ունեն.

«Կարող է արդյունքում այնպես ստացվի, որ բնակարանի գնման 50-60%-ը պետությունը վճարի, և սրա մասին մարդիկ պետք է տեղյակ լինեն մանրամասն։ Հիմա առաջիկայում պլանավորում ենք, որ մարզային այցեր ենք ունենալու, եթե հարցնեմ՝ տեղյա՞կ եք ծրագրից, ու ասի՝ ոչ, ապա արագ խորհրդակցություն եմ հրավիրելու»։

Էկոնոմիկայի նախարար Քերոբյանն ասաց. «Ոնց որ ես էլ եմ էս ծրագրի շահառու, բայց չգիտեի, էլի։ Բայց մենք գումար ենք հատկացրել երկու շաբաթ առաջ իրազեկման կազմակերպությունների իրականացմանը։ Զբոսնում էի մարզում, մի քաղաքացի մոտեցավ, ասաց՝ բա մեր տունը վերանորոգելու ծրագիր չունե՞ք, ասացի՝ ունենք, երկու օր առաջ է ընդունվել»։

Փաշինյանն էլ հավելեց. «Բա կներեք, երկու օր առաջ է ընդունվել, նորմալ է, որ չգիտեն, բայց երկու, նույնիսկ չորս տարի առաջ ընդունածից տեղյակ չեն․ դա արդեն պրոբլեմ ա»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար