Մամուլ 2 տարի առաջ - 08:45 14-02-2024

ՊՈԱԿ-ի դրամաշնորհը կրկնապատկվել է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Պաշտպանության նախարարությունը կրկնապատկել է «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրվող դրամաշնորհի չափը։ Այս ՊՈԱԿ-ի տնօրենը, հիշեցնենք, Վաղինակ Սարգսյանն է, ով զբաղեցրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի, հետո՝ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնը: 2018-ի իշխանափոխության օրերին խաղաղապահների գնդին՝ «Ստալիչնի պոլկից», հենց նա է հանել փողոց՝ Փաշինյանի ակցիաներին մասնակցելու, եւ, ըստ որոշ լուրերի, հենց դրանից հետո է Սերժ Սարգսյանը վերջնականապես որոշել հրաժարական տալ։

Այս տարի նշված ՊՈԱԿ-ին տրված դրամաշնորհի չափը կազմում է 483 մլն 792 հազար դրամ, մինչդեռ 2023-ին 2 անգամ պակաս էր՝ 215 մլն 320 հազար դրամ: Ընդ որում՝ այդ թիվն էլ էր այդ ՊՈԱԿ-ի համար շատ, որովհետեւ փողն այնքան էր ավելացել, որ ՊՈԱԿ-ը սկսել էր տարեվերջին ինչ-որ անհասկանալի սեմինարներ ու քննարկումներ անել` խորովածով ուղեկցվող, որ գումարը հասցնի ծախսել։ Հասկանալի չէ, թե 2024-ին այդ 483 մլն 792 հազար դրամն ինչի համար է տրամադրվելու, քանի որ պայմանագրում ծրագրի որեւէ նկարագրություն առկա չէ։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա