Ներքին 2 տարի առաջ - 19:07 13-02-2024

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեի հետ

Արաբական Միացյալ Էմիրություններ այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը երկկողմ հանդիպում է ունեցել Համաշխարհային կառավարական գագաթնաժողովի շրջանակում ԱՄԷ֊ում գտնվող Վրաստանի խորհրդարանի մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը։ Նշվել է, որ 2024 թ. մայիսին Երևանում նախատեսվում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի և Վրաստանի խորհրդարանի մշակույթի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որի ընթացքում նախատեսվում է նաև կազմակերպել համերգային ծրագիր «Արամ Խաչատրյան» համերգասրահում` Է. Բոլքվաձեի կատարմամբ։

Անդրադարձ է կատարվել նաև Ս.Փարաջանովի հոբելյանի շրջանակում կինոյի ոլորտում համատեղ կինոփառատոն կազմակերպելու հարցին։ Նշվել է, որ կինոյի ոլորտը ակտիվ զարգացում է ապրում երկու երկրներում։ Կողմերը փոխանակել են տեղեկություններ իրենց երկրներում մշակույթի և մշակութային կրթության ոլորտներում ընթացող բարեփոխումների մասին։

Նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ մշակութային կրթությունն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքներ տանել համապատասխան կապեր ստեղծելու և փորձի փոխանակման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ