Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:10 13-02-2024

1000 հատ նոր ավտոբուս էլ բերեք, առանց բեռնաթափման նորմալ տրանսպորտային համակարգ չի լինի

Ինչո՞ւ եք էլի շարունակում թարսուշիտակ հաշվարկներով քայլեր ձեռնարկել: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, Երևանի ավագանու նիստում Երևանում տրանսպորտի թանկացման վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ դիմելով Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին, ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ գրիգորյանը:

«Օրինակ «կարմիր գծերի» ժամանակ ասում էին՝, որ դա կբերի բեռնաթափման, դուք շատ լավ հասկանում եք, որ առանց բեռնաթափման, եթե նույնիսկ 1000 նոր ավտոբուս գնեք, դուք չեք կարողանալու ապահովել երթևեկության ժամկետները: Եթե դա չի պահովվելու, դուք չեք կարող խոսել նորմալ տրանսպորտային համակարգ ունենալու մասին: Ձեր ամբողջ ելույթը հիմնված է նրա վրամ, որ քանի որ «Գազելներից» անցել ենք նոր ավտոբուսների, ամեն ինչ ընտիր է, կարող ենք թանկացնել տրանսպորտը:

Դուք ունե՞ք ինֆորմացիա, թե որքան գումար է մուտք արվել անցած տարվա հունվարին կարմիր գծերից, և այս տարվա հունվարին: Երկրորդ, դուք ունե՞ք ինֆորմացիա, թե խցանումները կամ տրանսպորտի արագությունը որքանով է նվազել ի հաշիվ կարմիր գծերը թանկացնելու»,-ասաց նա:

Հայկ Գրիգորյանը նկատեց, որ նույնիսկ ամենազարգացած երկրներում տրանսպորտն ինքնարժեքով չի աշխատում, այն սուբսիդավորվում է, որովհետև տրանսպորտից օգտվում է ամենախոցելի խմբերը՝ ուսանողներ, թոշակառուներ. «Այստեղ հարցն այն է, որ եթե սուբսիդավորում ենք, պետք է 100 տոկոս վստահ լինենք, որ այդ գումարները վարորդը կամ տեխսպասարկում իրականացնողը չի գրպանում»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին