Մամուլ 2 տարի առաջ - 08:18 13-02-2024

Դատարանը բավարարել է Մոհամմեդ Մահդի Մոհամմեդ Մուքարմեայի հայցն ընդդեմ ՀՀ-ի․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Վարչական դատարանը բավարարել է Մոհամմեդ Մահդի Մոհամմեդ Մուքարմեայի հայցն ընդդեմ ՀՀ նախագահի՝ պարտավորեցնելով ՀՀ նախագահին Մոհամմեդ Մուքարմեային ՀՀ քաղաքացիություն շնորհել։ Գործի դատավարական նախապատմությունից տեղեկանում ենք, որ Մոհամմեդ Մահդի Մոհամմեդ Մուքարմեան ամուսնացել է ՀՀ քաղաքացի Լ. Տոնոյանի հետ եւ ստացել ժամանակավոր կացության կարգավիճակ։

2021-ին հայցվորը դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, սակայն Վահագն Խաչատուրյանը Նիկոլ Փաշինյանից ստացել է դիմումը մերժելու որոշման նախագիծ ու ստորագրել այն՝ դատարանում պատճառաբանելով, որ «եթե վարչապետը մերժել է, ապա նախագահը չէր կարող չստորագրել»։ Արդյունքում դատարանը փաստարկված չի համարել հանրապետության նախագահի, վարչապետի, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության, Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության բերած հիմնավորումները՝ բավարարելով Մոհամմեդ Մահդի Մոհամմեդ Մուքարմեայի հայցադիմումը։ Իսկ թե ինչու է Փաշինյանը որոշել, որ անձը չպետք է ՀՀ քաղաքացիություն ստանա, պատմությունը լռում է:


Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին