Մամուլ 2 տարի առաջ - 08:44 08-02-2024

Համագործակցությունն ընդհատվե՞լ է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ամիսներ առաջ ձեւավորված «Համահայկական ճակատ» շարժման համահիմնադիրներ՝ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի եւ քաղաքական գործիչ Գեւորգ Գեւորգյանի միջով սեւ կատու է անցել: Մեր տեղեկություններով՝ վերջերս նրանք կոշտ զրույց են ունեցել, Արշակ Կարապետյանը նրան փոխանցել է, որ հրաժարվում է նրա հետ համագործակցությունից։ Ըստ մեր աղբյուրի՝ պատճառն այն է, որ Արշակ Կարապետյանին իբր հասցրել են, թե Գեւորգյանն իր մասին «պատերի տակ բամբասում է» եւ այլն։

Հայաստանում վերջին 10 տարիներին գրեթե բոլոր ընդդիմադիր շարժումների մասնակից Գեւորգ Գեւորգյանն անակնկալի եկավ մեր հարցից։ «Ես սենց հրապարակային բաներ հիմա չեմ խոսում»,- ասաց նա, բայց անմիջապես սթափվեց եւ փորձեց հերքել տեղեկությունը․ «Եթե ես եւ Արշակ Կարապետյանը համահիմնադիր ենք այդ շարժման, եւ եթե հանկարծ կոնֆլիկտ լինի` ի՞նչ պետք է լինի... Ես ասում եմ․․․ նման բան չկա»։

Հետաքրքրվեցինք առաջիկա քայլերի մասին։ «Նախատեսում ենք երկիրը փրկել այս ողբերգությունից, կարողանալ ազգային համախմբում իրականացնել, ազգովի ոտքի կանգնել ու գիտակցել, որ մեր գոյության պայքարն է»,- ասաց Գեւորգյանը՝ չնշելով, թե երբ եւ ինչպես են ոտքի հանելու ազգին։

Նշենք, որ շարժումը մի քանի ամիս է, ինչ հայտարարել է իր գոյության մասին, գրասենյակներ են բացել Երեւանում, Գյումրիում, Էջմիածնում։


Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին