Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:38 07-02-2024

Փաշինյանը գաղտնի գրիֆով փաստաթղթի մի կետ բացահայտեց․ Գեղամ Մանուկյան

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը բոլորի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ Արուսյակ Ջուլհակյանի հացրին պատասխանելու ժամանակ Փաշինյանը բացահայտեց գաղտնի գրիֆով փաստաթղթի կետերից մեկը։

«Այսօր ԱԺ-ում արտառոց բան կատարվեց։ ԱԳՆ պաշտոնյաներ, մյուս անգամ, որ համաձակվեք ակնարկել, թե իրավապահները, իրավաբաններն Ադրբեջանի հետ փաստաթղթի շուրջ ձեր հարցազրույցներն ուսումնասիրում են՝ հետևանքների հետ կապված, տեղեկացնում եմ․ Նիկոլ Փաշինյանն այսօր գաղտնի գրիֆով փաստաթղթից բառացի մեջբերեց մի կետ, կարծեմ՝ 11-րդ կետն է․ Խաղաղության պայմանագրում կա մի համաձայնեցված հոդված, համաձայն որի՝ կողմերը չեն կարող հղվել իրենց օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած որևէ պարտավորություն չկատարելու համար»։

Գեղամ Մանուկյանը նշեց, որ նաև հարց չի տալիս, այլ պարզապես արձանագրում է, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեց արձագանքել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին