Ներքին 2 տարի առաջ - 19:45 03-02-2024

Երևանում պարեկներն իրականացրեցին «Թարս գնաս, տեղ չես հասնի» օպերացիան. shamshyan.com ​​​​​​​

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները հունվարի 31-ին իրականացրել են «Թարս գնաս, տեղ չես հասնի» օպերացիա։

Այդ օրը՝ կեսգիշերին մոտ ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանն ու նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանը Բաբաջանյան փողոցում, ծառայություն կատարելիս են լինում, երբ նկատում են, որ 2 «կտրիչ տղերք» 1-ը Daewoo-ով, մյուսը Opel-ով երթևեկում են հանդիպակաց, ժողովրդի լեզվով ասած «թարս»։

Տեղում գումարտակի հրամանատարի հանձնարարականով պարեկները նշված անձանցից Daewoo-ի վարորդ 29-ամյա Արտակ Ս․-ին և Opel-ի վարորդ 27-ամյա Լյովա Պ․-ին ենթարկում են վարչական պատասխանատվության իսկ այդ ընթացքում նրանցից մեկը ներկայանում է, որ ինքը մենեջեր է, մյուսն էլ ոստիկանության զորքերի ծառայող, թող բացառություն անեն և իրենց վրա ակտ չգրեն, բայց՝ զուր։

Նրանք ենթարկվեցին վարչական պատասխանատվության։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին