Ներքին 2 տարի առաջ - 22:00 02-02-2024

Մետրոյի նոր կայարա՞ն, թե՞ հավերժ շինարարության խորհրդանիշ. ինչ է կատարվում Թամանյանի արձանի մոտ

Երևանի կենտրոնում՝ Ալեքսանդր Թամանյանի հուշարձանի հարակից տարածքում մեկ տարուց ավելի է, ինչ վերանորոգման աշխատանքներ է իրականացնում Երևանի քաղաքապետարանը։

Սահմանազատված տարածքում քարերը քանդված են, սակայն թե ինչու մեկ տարուց ավելի չեն տեղադրվում, պատճառն անհասկանալի է։

Հարկ է նշել, որ թե՛ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություններին, թե՛ կառավարության նիստերին հաճախակի է շեշտվում, որ մայրաքաղաքում շինարարական աշխատանքները պետք է ժամանակին ավարտվեն և պատշաճ կերպով կատարվեն։ Շինարարության նման դանդաղ ընթացքի համար պարզաբանում չի տրվել, իսկ թե դեռ ինչքան ենք Թամանյանի արձանի հարակից տարածքը տեսնելու անշուք պաստառների ուղեկցությամբ, դա ևս հայտնի չէ։

Մնում է ենթադրել՝ գուցե փորձում են մետրո կառուցելու հմտությունները զարգացնել։ Կամ էլ նոր հուշարձան է, որը խորհրդանշում է քաղաքապետարանի գործունյա և փողասեր պաշտոնյաներին և հավերժական շինարարության շրջապտույտը

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ