Արտաքին 2 տարի առաջ - 09:04 02-02-2024

Իրանական ԶԼՄ-ն անդրադարձել է Ալիևի՝ ՀՀ սահմանադրությունը փոփոխելու պահանջին

Իրանական «Իսնա» լրատվականն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որտեղ նա նշել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտությունը մասին։

Իրանական ԶԼՄ-ն հայտնել է՝ Ալիևը նշել է, որ Հայաստանի անկախության հռչակագիրը Ղարաբաղը Հայաստանի հետ միավորելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու ուղղակի կոչեր է պարունակում, իսկ այդ փաստաթղթի հղումներն արտացոլված են նաև Հայաստանի Սահմանադրության մեջ: «Եթե փոփոխություններ կատարվեն Հայաստանի Սահմանադրության և երկրի այլ իրավական փաստաթղթերի մեջ, խաղաղության կարող ենք հասնել»,- ասել է նա:

Իրանական լրատվամիջոցը նշում է նաև, որ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ռուսական «Առաջին ալիք» հեռուստաալիքին հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները խաղաղության համաձայնագիր ստորագրելու ցանկություն են հայտնել:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին