Ներքին 2 տարի առաջ - 22:47 31-01-2024

Հայոց բանակի «բարդակի» գույները․ տարբեր ձևի և գույնի համազգեստներ

Հունվարի 28-ին Հայկական բանակի կազմավորման 32-րդ տարեդարձն էր, որը Փաշինյանի կառավարությունը «նշեց» համեստ ձևով՝ իշխանության ներկայացուցիչներով, ՏԻՄ ներկայացուցիչներով և իհարկե զինվորականներով, վերջիններս հասկանալի պատճառներով չէին կարող չներկայանալ միջոցառմանը։

Թեև Հայկական բանակը 32 տարեկան է, սակայն բազմաթիվ խնդիրներ կան, որոնք համակարգային լուծումներ են պահանջում։ Դրան զուգահեռ կա նաև այնպիսի խնդիր, որը ոչ պակաս անհանգստացնող է։ Խոսքը վերաբերում է զինծառայողների համազգեստին, ինչպես շարքային, այնպես էլ՝ սպայական։

Բազմաթիվ են դեպքերը, երբ անգամ պաշտոնական հանդիպումների ժամանակ հայկական կողմի սպայական կազմի ներկայացուցիչների համազգեստները տարբերվում են միմյանցից։

Բացի համազգեստի ձևից, տարբերվում են նաև երանգները։ Այսինքն՝ նույն համազգեստն է, սակայն մեկի երանգը դարչնագույն է, մյուսինը՝ կանաչ։

Դեպքեր էլ կան, երբ նախշերը բոլորովին այլ են, ընդհանրապես կապ չունեն Հայկական բանակի համազգեստի հետ։

Եվ այսպես։ Առաջին լուսանկարում ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն է՝ զինվորական համազգեստով,սակայն նրա կողքին կանգնած զինվորականների համազգեստի երանգները բոլորովին այլ են։



Երկորրդը՝ համազգեստի վրա կոչումները համապատասխան տեղում փակցնելու խնդիրն է։ Լուսանկարում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է, ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, ՊՆ բարձրաստիճան սպայականկազմի այլ ներկայացուցիչներ։ Բացի այն, որ Պապիկյանի համազգեստը տարբերվում է սպայական կազմի համազգեստից, վերջիններիս կոչումներն էլ համազգեստի տարբեր հատվածներում են փակցված՝ մի մասինը՝ կրծքավանդակի հատվածում, մյուս մասինը՝ ուսերի։ Տարբեր են նաև զինվորական բուշլատներն ու տաբատները։ Բացի այս՝ զինվորականները համազգեստը պատշաճ ձևով չեն կրում՝ գոտի առկա չէ, որը պարտադիր է ինչպես շարքային, այնպես էլ սպայական կազմի համար։



Հունվարի 27-ին ՊՆ կայքէջում տեղադրված լուսանկարում ևս սպայական կազմի համազգեստի գունեիը տարբերվում են մեկը մյուսից, այսինքն՝ խնդիրը մինչ օրս առկա է։

Տպավորություն է, որ ՀՀ ԶՈՒ-ն տարբեր կազմակերպություններից է պատվիրում համազգեստ և չի վերահսկում դրանց միանման լինելու պարտադիր պայմանը։

Լուսանկարներ՝ առանց մեկնաբանության





Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ