Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 07:33 30-01-2024

Քաղաքապետարանը «ռեյդի» է դուրս եկել. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն այս օրերին շրջայցեր են կատարում կամ, ինչպես տնտեսվարողներն են ասում, «ռեյդի» են դուրս եկել և ստուգում են, թե ինչպես են տնտեսվարողները կատարում Երևանի ավագանու սահմանած կարգը՝ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ:

Խոսքը վերաբերում է նրան, որ տնտեսվարողները պարտավոր են ամեն օր մաքրել տեղացած ձյունը, տեղումների դադարից հետո ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերի ասֆալտբետոնե ծածկերը և սալիկապատ հատվածները:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, միայն վերջին երկու օրվա ընթացքում մոտ 300 տնտեսվարող տուգանվել է: Ավելին, «Փաստի» տեղեկություններով, նրանք, ովքեր այսուհետ ևս չեն հետևի նշյալ կարգին, ոչ միայն կտուգանվեն, այլև կներառվեն քաղաքապետարանի հետ հետագա հարաբերությունների առումով, այսպես կոչված, «սև ցուցակում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև
15:33 Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել է