Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:37 26-01-2024

Թուրքերը տեսանյութ են ուղարկել, ասում են՝ տղերքին մորթում ենք․ լարված իրավիճակ դատարանում

«Քիմիկների գործով» դատական նիստն այսօր անցավ լարված մթնոլորտում։ Անհետ կորած զինծառայողների ծնողները վեճի բռնվեցին փաստաբանական խմբի հետ։

«Էս գործը դավաճանություն էր․․․»,- ասաց անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկի մայրը։

Իրավիճակն ավելի թեժացավ, երբ պաշտպանն ասաց, որ հասկանում է իրենց։ Այդ պահին անհետ կորած զինծառայողների մայրերը հեռախոսը ուղղեցին պաշտպանին և ասացին, որ իրենց չի կարող հասկանալ․ «Տեսե՛ք, թուրքերը տեսանյութ են ուղարկել, ասում են՝ տղերքին մորթում ենք․․․»։

Հիշեցնենք՝ հարուցված քրեական գործի շրջանակում քննվում է 2020-ի հոկտեմբերի 21-ին Կովսականում թշնամու հետ մարտի բռնվելու հետևանքով Էջմիածնի «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողների զոհվելու, գերեվարվելու և անհետ կորչելու հանգամանքները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ