Ներքին 2 տարի առաջ - 14:00 25-01-2024

Բաբայանն ու Բալասանյանը համագործակցում են․ մարդկանց համոզում են վերադառնալ Արցախ

Oragir.News-ի տեղեկություններով, այժմ որոշակի գործընթաց է տեղի ունենում՝ Արցախից բռնի տեղահանված մի քանի հարյուր արցախցիների վերադարձ կազմակերպելու համար։

Ըստ մեր աղբյուրի՝ խնդրի զգայնությունը ստիպում է աշխատանքն իրականացնողներին լինել չափազանց զգույշ․ որոշ արցախցիներ, որոնց առաջարկվել է վերադառնալ՝ Ադրբեջանի կողմից մեծ «բոնուսներ» ստանալու դիմաց, հայտնեցին, որ իրենց թախանձագին խնդրել են չբացահայտել «հավաքագրողներին» և նրանց ետևում կանգնածներին։

Տեղեկություններ կան նաև, որ որոշակի քանակության մարդկանց համաձայնությունը ստանալու դեպքում նախատեսվում է դիմել հայաստանյան իշխանություններին՝ մարդկանց տեղափոխումն իրականացնելու համար։

Հետաքրքրական է այն հանգամանքը, որ այս գործընթացն իրականացվում է Սամվել Բաբայանին և Վիտալի Բալասանյանին հավատարմորեն նվիրված անձանց կողմից, թեև բուն «առաջնորդները» չեն երևում։

Oragir.News-ի տեղեկություններով, նախնական համաձայնեցումներից հետո ծրագրվում է օկուպացված Արցախ տարվող մարդկանց խնդիրներով զբաղվող մարմին ձևավորել, որը ղեկավարելու է արցախցի մի գործիչ․ ըստ մեր աղբյուրի՝ անունը դեռևս չի հրապարակվում։

Ենթադրելի է, որ դրանով փորձ է արվում պոտենցիալ տեղափոխվողների մոտ ստեղծել զգացողություն, որ իրենց ամենատարբեր հարցերի լուծման ընթացքում ադրբեջանական իշխանությունների հետ շփում չի լինելու։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ