Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 16:44 18-01-2024

Նիկոլ Փաշինյանն ամեն ինչից փայ ունի, էշից իջավ դարձավ աղա․ հարցում 

Կառավարության նիստում այսօր Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանն ասաց, որ Ամուլսարի հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի կառավարությանն է նվիրաբերել իր բաժնետոմսերի 12,5 տոկոսը։

Թե ինչպես ստացվեց, որ 5 տարի տևած պայքարից հետո իշխանությունը համաձայնվեց թույլտվություն տալ հանքի շահագործմանը, կարծիքները տարբեր են։ Ոմանք նշում են, որ Ամուլսարի հանքի շահագործման գինը հենց ընկերություն կողմից նվիրաբերված 12․5 տոկոս բաժնետոմսն է, և, որ դրանից սեփական մասնաբաժին ունի Նիկոլ Փաշինյանը։

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքի փողոցներով, անցորդներից հետաքրքրվելով՝ արդյո՞ք կառավարությանը նվիրաբերաված 12,5 տոկոսից փայ ունի։

Հարցվածներից մի քանիսը պատասխանեցին, որ Փաշինյանը միանշանակ դրա մեջ իր փայն ունի։

«Ամեն ինչի մեջ փայ ունի, որի մեջ չունի՞ որ»,- ասաց մի տղամարդ։

Անցորդներից մեկն էլ ասաց, որ այդ ժամանակներն անցել են, և Նիկոլ Փաշինյանը ոչ մի փայ էլ չունի․
«Նիկոլ Փաշինյանն արդար, մաքուր, աշխատասեր մարդ է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ