Արտաքին 2 տարի առաջ - 17:00 15-01-2024

Բաքվում խոշոր հրդեհ է բռնկվել․ կան մահացածներ և վիրավորներ

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Բինագադի շրջանում գործող կահույքի արտադրամասում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրտավամիջոցները՝ հղում անելով երկրի Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Հաղորդվում է, որ նախնական տեղեկություններով՝ արտադրամասում ուժեղ պայթյուն է որոտացել։

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները, անվտանդության միջոցառումներ են ձեռնարկվում տարածքը պաշտպանելու համար։ Տեղում աշխատում են նաև Պետական ​​հրշեջ ծառայության և ԱԻՆ հատուկ ռիսկերի փրկարար ծառայության ուժերը։

Համացանցում կադրեր են տարածվում, թե ինչպես են աշխատակիցները տարհանվում։ Բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման միավորումը (TƏBİB) հայտնում է, որ շտապօգնության 15 խումբ է ուղարկվել դեպքի վայր։

Նշվում է նաև, որ հրդեհի հետևանքով առնվազն երկու մարդ է մահացել, ևս 24-ը՝ վիրավորվել։

Համացանցում հրդեհի կադրեր են տարածվում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար