Ներքին 2 տարի առաջ - 15:51 11-01-2024

Կառավարությունը մեզ հետ ոչինչ չի քննարկել. Արցախի մայրիկների աջակցման Կենտրոն ՀԿ նախագահ

Կառավարության այսօրվա նիստում ներկայացվել է Արցախից բռնի տեղահանվածների զբաղվածության ծրագիր։ ՀՀ կառավարության ներկայացրած ծրագրից Արցախի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները տեղյակ չեն, նրանց հետ որևէ ձեւաչափով քննարկում չի եղել։

Oragir.News-ի հետ զրույցում Արցախի մայրիկների աջակցման Կենտրոն ՀԿ-ի նախագահ Մարիամ Աբրահամյանն ասում է.

«Կառավարությունը մեզ հետ ոչինչ չի քննարկել ու ինչքան ՀԿ-ների հետ, որ կապի մեջ եմ, տեղյակ չեն այդպիսի ծրագրի մասին, ՀԿ նախագահներից որևէ մեկի հետ կառավարությունը ոչինչ չի քննարկել։ Ավելին ասեմ, որպես հասարակական կազմակերպություն, նույնիսկ ծրագիր չկա ՀԿ-ն վերագործարկելու համար։ Այսինքն`կապ չունի, թե տվյալ ՀԿ-ն Արցախում քանի տարի է գործել, Հայաստանում պետք է ՀԿ գործունեություն ծավալել զրոյից»,- ասում է Մարիամ Աբրահամյանը։

Oragir.News-ը փորձեց այլ հասարակական կազմակերպություններից ևս մեկնաբանություն ստանալ, բայց տեղյակ չէին Կառավարության ծրագրից։ ՀԿ ներկայացուցիչներին վրդովեցնում է այն, որ կառավարությունը իրենց հետ ոչինչ չի քննարկում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում