Ներքին 2 տարի առաջ - 14:52 11-01-2024

Առանց պայմանագրի կամ հայտարարության գույք վարձով տվողները փետրվարի 1-ից կտուգանվեն

Առանց պայմանագրի կամ հայտարարության գույք վարձով տվող մեր հարկ վճարողներին այլընտրանք ենք առաջարկել, ասել ենք՝ եթե ինչ-ինչ պատճառով չեք գրանցել վարձակալության պայմանագիրը, կարող եք հայտարարություն ներկայացնել այն մասին, որ ունեք վարձակալական հարաբերություններ և հաջորդ տարի արդեն ներկայացնել ձեր տարեկան հայտարարագիրը և վճարեք ձեր հարկերը, մամուլի ասուլիսին այս մասին հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Արդեն ունենք 5000 քաղաքացի, ովքեր արձագանքել են մեզ»,-ասաց ՊԵԿ նախագահը։

Հարցին, թե ՊԵԿ-ն ինչպե՞ս է վերահսկում օրավարձով կամ շաբաթով վարձով տրվող բնակարանների վարձակալության գործընթացը, Բադասյանն արձագանքեց.

«Մինչև փետրվարի 1-ը հավաքելու ենք բոլոր հայտարարությունները, ունենք տեղեկություններ, որոնք ստանում ենք պետական այլ մարմիններից, փետրվարի 1-ից հետո փուլ-փուլ կսկսենք վարչարարությունը։ Մեր քաղաքացիներին կոչ եմ անում, կամավոր ներկայացնել հայտարարությունները, որպեսզի խուսափեն լրացուցիչ վարչարարությունից և մեծ տուգանքներից։ Հարկ վճարելու մշակույթը պետք է զարգացնենք այն տրամաբանությամբ, որ քաղաքացին չի ափսոսում հարկը վճարել, որովհետև իր ձախ գրպանից տեղափոխում է աջ գրպան, քանի որ այդ գումարն օգտագործվում է սոցիալական, անվտանգային և մի շարք այլ նպատակներով»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում