Միտք 2 տարի առաջ - 09:38 29-12-2023

Ժողովրդին արժանապատիվ կյանքի հուն վերադարձի գաղափարն անցնում է նաև ռևանշի գաղափարի ներքո

ԱԺ «ՊԱտիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Ռևանշ» բառը հետպատերազմյան ժամանակահատվածի ամենագործածված ու ամենաշահարկված բառերից է:

Ադրբեջանը դրա տակ հասկանում է, որ Հայաստանում կան ուժեր, մարդիկ, ովքեր պարզապես չեն կարող համակերպվել ստեղծված իրողությունների հետ (Հայաստանի ու Արցախի օկուպացիա) և դրա տակ սպառնալիք է տեսնում:
ՀՀ իշխանությունը դրա տակ հասկանում է իշխանությունից զրկվելու հանգամանք, որովհետև եթե մեր հետ տեղի ունեցածը խորապես գիտակցվի հասարակության լայն շերտերի շրջանում, իսկ դա «ռևանշը» առաջին պլան է բերելու, անշուշտ աթոռազրկում է ենթադրելու:

Ադրբեջանի նկատմամբ ռևանշը` առաջին հերթին նշանակում է ՀՀ իշխանության վերին էշելոնում գտնվող ու Ադրբեջանի հետ գաղափարակից դեմքերի անհապաղ հեռացում, որովհետև Ադրբեջանի հետ «հաշիվ մաքրելը» միայն դրանից հետո կարող է լինել:
Երրորդ խումբ անձինք, ուժերը գիտակցում են, որ ռևանշի զգացումը կամ անհրաժեշտությունն առաջին հերթին ինքնապաշտպանական և գաղափարական հենք ունի:

Այդ համատեքստում թեմային նախօրեին նաև նախագահ Սերժ Սարգսյանն է անդրադարձել` հավելելով, որ նման ձգտումը ոչ միայն նորմալ է, այլ ստեղծված իրավիճակում` բնական ձգտում:
«Բաքվի կարելի է ամեն ինչ, մեզ ոչինչ չի՞ կարելի, բա ո՞ւմ է պետք ապրելը»,- նշել է նախագահ Սարգսյանը` ակնարկելով, որ ժողովրդին արժանապատիվ կյանքի հուն վերադարձի գաղափարն, ըստ էության, անցնում է նաև ռևանշի գաղափարի ներքո»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ