Ներքին 2 տարի առաջ - 16:28 28-12-2023

«Սիթի բայքը» չփակված` «արագ հարստանալու» նոր տարբերակներ են հայտնվել

Գայթակղիչ ներդրումային առաջարկներով հայտնի CityBike-ի փակվելուց մի քանի օր անց դրան փոխարինելու եկավ նոր կայք ChargeFast անունով։ Ղրղզստանում գրանցված կայքը ներկայանում է որպես Հոնկոնգում գործող շարժական լիցքավորիչների սպասարկմամբ զբաղվող ընկերության մասնաճյուղ, իր օգտատերերին առաջարկում է ներդրումներ կատարել և ամեն օր ստանալ տոկոսներ։ Կայքը, սակայն, ոչ մի կապ չունի Հոնկոնգում գրանցված ընկերության հետ։


Այս պահին ChargeFast-ն առաջարկում է S21 Փաթեթը, որի արժեքն է 14,560 դրամ, օրական վերադարձը 607 դրամ։ Ի տարբերություն CityBike-ի, ChargeFast-ում փոխանցումներ կատարել կարող են միայն EasyWallet էկեկտրոնային դրամապանակի օգնությամբ։ Գումարի դուրս բերման միջնորդավճարը 20% է, դուրս բերվող գումարը պետք է լինի առնվազն7286 դրամ։

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով սա ֆինանսական բուրգի հերթական տարբերակն է, որը մարդկանց առաջարկում է աներևակայլի մեծ տոկոսներ ներդրված գումարների և բերված նոր օգտատերերի համար։

«Սա ոչ առաջին ոչ էլ վերջին դեպքն է։ Նման բուրգեր շատ կան, և ցավոք՝ կլինեն»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սամվել Մարտիրոսյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ