Ներքին 2 տարի առաջ - 21:30 26-12-2023

Լիազորությունները դադարեցված Դավիթ Հարությունյանը ճանաչվել է 2023-ի լավագույն դատավոր

Կայացել է 2023 թվականի HelpCourt դատավորների վարկանիշավորման գործընթացը:

«Թափանցիկ ձեռք 2023» մրցանակն ավանդույթի համաձայն հանձնվեց 2023 թվականի արդյունքներով փաստաբանների կողմից ամենաբարձր վարկանիշի արժանացած դատավորին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հրաչյայի Հարությունյանին։

«Շնորհակալ եմ HelpCourt համակարգին, ի դեմս Լևոն Սահակյանի, կայացած նախաձեռնությունը տարիներ շարունակ հետևողականորեն պաշտպանելու համար։ Գնահատականն ինձ համար մեծ պատիվ է, շնորհակալ եմ քվեարկությանը մասնակցած բոլոր փաստաբաններին, հատկապես նրանց ում դիրքորոշումների հետ չեմ համաձայնվել դատական ակտեր կայացնելիս: Նման ու ավելի բարձր գնահատականի արժանի են բոլոր գործընկեր դատավորները, ովքեր շարունակում են ոտնձգությունների ու մարտահրավերների պայմաններում առանց անկախության գործնական պատշաճ երաշխիքների ու մեխանիզմների ապահովել իրավունքի գերակայությունը կայացվող ակտերով: Այդուհանդերձ պետք է նշեմ, որ առողջ համակարգում «հաղթող» դատավորներ չպետք է լինեն, պետք է հաղթի դատավորների համայնքը, դատական իշխանությունը։ Մասնագիտական հանրության, քաղաքացիների հետ միասին է դա հնարավոր։ Միայն այդ պայմաններում կկարողանանք բոլորով քաղել իրավունքի գերակայության պտուղները»,- ասել է դատավոր Հարությունյանը:

HelpCourt վարկանիշավորման մանրամասները՝ այստեղ։

Նշենք նաև, որ ամենացածր գնահատականին է արժանացել արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը՝ ստանալով -42 միավոր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ