Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:08 26-12-2023

Արարատի սրբազան լինելու մասին շատ կցկտուր հիշատակություն կա դասագրքում․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրեց դասագրքում ակնառու մի քանի խնդիրներ։

«Օրինակ` մեր հանրային գիտակցության մեջ Հայկ նահապետն ընդունված է որպես հայ ժողովրդի նախահայր, բայց այդ գրքում Հայկ նահապետի մասին ընդամենը մեկ հիշատակություն կա, այն էլ որպես Պարույր Սկայորդու նախահայր ներկայացնելու կոնտեքստում։ Որևէ այլ դրվագ նշված չէ»,-ասաց նա։

Արքեպիսկոպոսն ընդգծեց, որ Արարատ լեռան սրբազան լինելու վերաբերյալ, Սուրբ Էջմիածնի մասին շատ կցկտուր, մեկանգամյա հիշատակություն կա այդ դասագրքում։

Նրա խոսքով` եկեղեցու հիմնադիրն այդ գրքում դարձել է Տրդատ թագավորը, մինչդեռ Հայ առաքելական եկեղեցին «միամտորեն կարծում է», որ եկեղեցու ստեղծողը Քրիստոսն է, իսկ առաքյալները քարոզել են։
Դիվանապետը շեշտեց` այն, ինչ այսօր տեղ է գտել այդ դասագրքում, նախապատրաստվել է տարիների ընթացքում։

«2018 թվականին ծանոթացա մի շարք կազմակերպությունների հրապարակած զեկույցներին, որոնցում ներկայացվում էր Հայաստանի զարգացման ծրագիրը և շեշտված կերպով նշվում էր, որ պետք է ձերբազատվել կարծրատիպերից։ Այսօրվա իշխանությունների բառապաշարում շատ հստակ է, թե որոնք են այդ կարծրատիպերը»,–ասաց նա։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ