Ներքին 2 տարի առաջ - 10:00 22-12-2023

Տավուշի մարզում ավտոմեքենա է կողաշրջվել. վարորդը եղել է խմած. shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Mercedes Viano մակնիշի ավտմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, շրջվել ու հայտնվել ճանապարհամերձ հատվածում:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Տեղում պարեկներին է ներկայացել Տավուշի մարզի բնակիչ Սոս Մարտիրոսյանը և հայտնել, որ վարորդը ինքն է եղել, սակայն րոպեների ընթացքում պարեկները պարզեցին, որ նրա հայտնած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում, ու վարորդը եղել է ոչ թե նա, այլ Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Նարեկ Մարտիրոսյանը:

Վերջինս տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ձեզ գուցե հետաքրքրի