Ներքին 2 տարի առաջ - 12:37 21-12-2023

Կառավարությունը կփոխհատուցի ԼՂ-ից բռնի տեղահանված 935 ուսանողի ուսման վարձը

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 1800 ուսանողներ հայաստանյան բուհերում են սովորում, կառավարության նիստին այս մասին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Ավելի քան 1100-ն էլ սովորում են հայաստանյան քոլեջներում ու ուսումնարաններում։

Նախարարը նշեց, որ այսօր որոշում են ընդունել փոխհատուցել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձը։

«Երկու խումբ ունեինք ուսանողների, որոնց ուսման վարձի ֆինանսավորումը եկել էր կա՛մ ընտանիքների կողմից, որոնք այժմ հայտնի պատճառներով զրկված են այդ աջակցությունը ցուցաբերելու հնարավորությունից, կա՛մ էլ նրանց ուսման վարձի վճարումը կատարվել էր ԼՂ իշխանությունների կողմից»,- ասաց Անդրեասյանը՝ նշելով, որ խոսքը շուրջ 935 ուսանողի մասին է։

Կառավարությունը կփոխհատուցի առաջին կիսամյակի ուսման վարձը՝ մոտ 264 միլիոն դրամի չափով. գումարը կհատկացվի համապատասխան ուսումնական հաստատություններին։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ասաց, թե կլինեն ուսանողներ, որոնք, գուցե, արդեն վճարել են ուսման վարձը, նա կոչ արեց ուշադիր լինել, որ բուհերը վերադարձնեն այն ուսանողների գումարները, ովքեր արդեն վճարել են վարձը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե կարող են այդ գումարով վճարել 2-րդ կիսամյակի վարձը, Տիգրան Խաչատրյանը, սակայն, ասաց, որ կառավարությունը կփոխհատուցի նաև 2-րդ կիսամյակի վարձը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ