Ներքին 2 տարի առաջ - 16:10 20-12-2023

Լամպերն իրար հետևից պայթեցին․ Արագածավանում հոսանքի պատճառով հարյուրավոր բնակիչների տեխնիկան վառվել է

Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արագածավան բնակավայրում օրեր առաջ հոսանքի լարերն այրվել են և գերլարում է առաջացել, ինչի հետևանքով հարյուրավոր բնակիչների էլեկտրական տեխնիկան վառվել է։

«Երեկոյան ժամը 8-ի սահմաններում լույսերը ուժեղացան, սենյակը ահավոր լուսավորվեց, հետո լամպերը սկսեցին իրար հետևից պայթել, փորձում էինք լույսերն անջատել, բայց չէր ստացվում, չէր անջատվում։ Սառնարան, լվացքի մեքենա, հեռուստացույց, համակարգիչ, ջեռուցման կաթսա, բջջային հեռախոս, լիցքավորիչ, մի խոսքով՝ հոսանքից ինչ միացված էր, ամբողջը շարքից դուրս է եկել։ Հարևանը համակարգչի առաջ գործ անելիս է եղել, հոսանքն այնքան ուժեղ է եղել, որ համակարգիչը պայթել է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արագածավանի բնակիչներից մեկը։

Գյուղի մեկ ուրիշ բնակիչ էլ, որ կրկին մեծ վնասներ է կրել, մեզ հետ զրույցում ասաց․

«Միլիոնների վնաս եմ կրել, ամբողջ տեխնիկան նոր էր, հիմա սպասում ենք, տեսնենք՝ փոխհատուցում կտա՞ն։ Լսեցի, որ եկել, բնակիչներից մի մասի վնասը հաշվել են, բայց մեր տուն դեռ ոչ ոք չի եկել։ Այս պահին մենք և մեզ նման բազմաթիվ ընտանիքներ, որոնք գազով էին ջեռուցում տները՝ բաքսիով, ստիպված փայտի վառարան են դրել, որ յոլա գնան»։


Oragir.News-ը կապ հաստատեց նաև Թալինի համայնքապետարան, սակայն ոչ բաժնի աշխատակիցը, ոչ էլ փոխհամայնքապետ Սարգիս Ավետիսյանը խնդրին ծանոթ չէին։Վերջինս խնդրեց ընդմիջումից հետո զանգահարել, որպեսզի մեր հարցերին կարողանա պատասխանել։ 14։00-ից հետո, սակայն,Թալինի փոխհամայնքապետը մեր զանգերին չպատասխանեց։

Oragir.News-ը կապ հաստատեց Արագածավան բնակավայրի վարչական ղեկավար Արթուր Նազարյանի հետ։ Նա փոխանցեց, որ խնդիրն իրենց տիրույթում չէ, այլ ՀԷՑ-ի, և որ մարդկանց խոստացել են փոխահտուցել վնասված ապրանքները։

«Ես այս պահին տեղեկություն ունեմ, որ մասնագետները մոտեցել են բնակիչներին, որ մարդկանց էլեկտրական ապրանքները վերանորոգվեն, սպասարկեն»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում