Ներքին 2 տարի առաջ - 09:18 19-12-2023

Դեսպան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Շառլ Միշելին

Դեկտեմբերի 18-ին Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։ Այս մասին տեղեկացրին Բելգիայում Հայաստանի դեսպանությունից։

«Ողջունելով և հաջողություն մաղթելով դեսպան Բալայանին` Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարևորեց կարևորեց Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խթանմանն ուղղված նախաձեռնությունները և վստահեցրեց դրանց աջակցելու իր պատրաստակամությունը։

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` Տիգրան Բալայանը նշեց, որ Հայաստանը նպատակադրված է հավելյալ ջանքեր գործադրել Եվրոպական միության և անդամ երկրների հետ փոխգործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու նպատակով։

Կարևորելով և բարձր գնահատելով Հարավային Կովկասում խաղաղության հաստաման ուղղությամբ Շառլ Միշելի անձնական ջանքերը՝ դեսպան Բալայանը շեշտեց, որ բրյուսելյան ձևաչափի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կոպտագույն խախտումներն Ադրբեջանի կողմից և դրանց համար հետևանքների բացակայությունն ի վերջո հանգեցրեցին Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը, ուստի հարկավոր է քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի իրավական պարտադիր ուժ ունեցող բոլոր որոշումների կատարման և Ադրբեջանին՝ բանակցությունների սեղան վերադարձնելու ուղղությամբ։

Դեսպանը Եվրոպական խորհրդի նախագահին մանրամասներ հաղորդեց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի օրեցօր ավելացող նկրտումների և խաղաղությանն ուղղված գործընթացը ձախողելու շարունակական փորձերի մասին, այդ թվում՝ Գրանադայում և Բրյուսելում նախատեսված բանակցություններին չներկայանալու իրական պատճառների վերաբերյալ։ Երկուստեք մտքեր փոխանակվեցին նաև սահմանազատման գործընթացի և հաղորդակցության ուղիների և ճանապարհների ապաշրջափակման մասին, որի շրջանակներում դեսպան Բալայանը հանգամանալից ներկայացրեց ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, և այն Եվրոպական միության «Գլոբալ դարպասներ» նախաձեռնության մեջ ներառելու կարևորությունը։ Հանդիպման ավարտին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը խնդրեց իր ողջույնի խոսքերը և բարեմաղթանքները փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին»,- ասված է գրառման մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ