Ներքին 2 տարի առաջ - 18:25 05-12-2023

Ի՞նչ ջանքերից հետո դադարեցրին հացադուլը «Սևան» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալները. մանրամասներ

«Սևան» ՔԿՀ-ում պատիժ կրող, ցմահ ազատազրկված 7 դատապարտյալներ 2023 թվականի նոյեմբերի 27-ին խմբային հացադուլ էին հայտարարել՝ պատճառաբանելով, որ չեն ապահովվում առավել ցածր անվտանգային գոտի և (կամ) դրա պայմաններ տեղափոխելու՝ ցմահ ազատազրկման դատապարտվածների իրավունքները:

Oragir.News-ը նոյեմբերի 28-ին և 30-ին հարց էր ուղղել Արդարադատության նախարարությանը՝ պարզելու համար, թե ինչ աշխատանքներ են կատարվում ցմահ դատապարտյալների հացադուլը դադարեցնելու ուղղությամբ։ Մի քանի օր շարունակ նախարարությունը անհասկանալի լռություն էր պահպանում։ Իսկ երբ դեկտեմբերի 5-ին դատապարտյալները դադարեցրին հացադուլը, նախարարությունը պատասխանեց՝ մանրամասն նկարագրելով կատարված աշխատանքի ծավալն ու ուղղությունները։

«Դատապարտյալների բողոքներն ու պահանջները լսելու, կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով հացադուլ հայտարարելու մասին դիմումները ստանալուց հետո նրանց հետ անհատական և խմբային ընդունելություններ են կատարել հիմնարկի պետը, տեղակալը, ՍՀԻԱ, ԱԱ, օպերատիվ բաժինների աշխատակիցները, ինչպես նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի աշխատակիցները: Քրեակատարողական հիմնարկի պետի 2023 թվականի նոյեմբերի 28-ի համապատասխան որոշումների համաձայն՝ հացադուլ հայտարարած դատապարտյալները տեղափոխվել են համապատասխան խցեր:

Հացադուլ հայտարարած դատապարտյալների հետ 2023 թվականի նոյեմբերի 28-ին ընդունելություն են կատարել Ազգային ժողովի պատգամավորներ: Նույն օրը՝ 2023 թվականի նոյեմբերի 28-ին, հացադուլի մեջ գտնվող դատապարտյալներին ընդունել են Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, ԱՆ քրեակատարողական ծառայության պետի պարտականությունները կատարող Ամբակում Գրիգորյանը և ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի պետ Մամիկոն Հակոբյանը:

2023 թվականի նոյեմբերի 30-ին հացադուլ իրականացնող դատապարտյալներին այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները:

Քրեակատարողական հիմնարկի պետի, հոգեբանի և հերթապահ բուժակի կողմից ամենօրյա ինչպես անհատական, այնպես էլ խմբային ընդունելություններ են իրականացվել հացադուլ հայտարարած դատապարտյալների հետ, անցկացվել են համապատասխան բացատրական և խորհրդատվական աշխատանքներ՝ հացադուլի բացասական հետևանքների, առողջության վրա հացադուլի բացասական ազդեցության վերաբերյալ, ինչպես նաև բացատրվել են իրենց իրավունքները՝ իրավական այլ ճանապարհով բարձրացված խնդիրներին լուծում տալու վերաբերյալ:Պարբերաբար ընդունելություններ, բացատրական-խորհրդատվական աշխատանքներ են կատարել և կատարում քրեակատարողական հիմնարկի ՍՀԻԱ, ԱԱ և օպերատիվ բաժինների աշխատակիցները:

Միաժամանակ հայտնում ենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 5-ի դրությամբ բոլոր դատապարտյալները դադարեցրել են հացադուլը»,- Oragir.News-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում է Արդարադատության նախարարությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ