Արտաքին 2 տարի առաջ - 13:15 30-11-2023

Նրա անունը կապվում է պրագմատիկ արտաքին քաղաքական գծի հետ․ Պուտինը ցավակցել է Քիսինջերի կնոջը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել երեկ երեկոյան մահացած Հենրի Քիսինջերի կնոջը՝ Նենսիին։ Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«Ընդունեք մեր խորին ցավակցությունները ձեր ամուսնու՝ Հենրի Քիսինջերի մահվան կապակցությամբ։ Կյանքից հեռացել է նշանավոր դիվանագետ, իմաստուն և հեռատես պետական գործիչ»,- նշվում է հեռագրում։

ՌԴ առաջնորդը շեշտել է՝ Քիսինջերի կապվում է պրագմատիկ արտաքին քաղաքական գծի հետ, որը հնարավորություն է տվել հասնել ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև կարևորագույն պայմանավորվածություններին և ամրապնդել միջազգային անվտանգությունը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, երեկ՝ 100 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի պետական գործիչ, դիվանագետ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ