Արտաքին 2 տարի առաջ - 16:48 29-11-2023

Բեռլինը դաշնակիցներին հորդորում է Ուկրաինայի համար «ձմեռային վահան ստեղծել

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հայտարարել է՝ Ուկրաինայի դաշնակիցները պետք է այդ երկրի վրա «պաշտպանական վահան» ստեղծեն, որպեսզի պաշտպանեն նրան ռուսական գրոհներից ձմռան սեզոնին։

Ինչպես փոխանցում է գերմանական Deutsche Welle լրատվական գործակալությունը, այս մասին Բերբոքն ասել է Բրյուսելում՝ ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման շրջանակներում։

Բերբոքը շեշտել է, որ Ռուսաստանի նպատակը քաղաքացիական ենթակառուցվածքն է։ Նրա խոսքով՝ նման գրոհները նպատակ ունեն ձմռանը զրկել ուկրաինացիներին էլեկտրականությունից և տաք ջրից։

Գերմանիայի արտգործնախարարը հավելել է, որ Բեռլինն արդեն Կիևին է տրամադրել էլեկտրագեներատորներ և Patriot ՀՕՊ համալիրներ։ Նա միևնույն ժամանակ Ուկրաինայի մյուս դաշնակիցներին նույնպես կոչ անելով հետևել այդ օրինակին։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար