Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:42 29-11-2023

Մեղադրո՞ւմ եք ՀՀ իշխանությանը՝ Արցախը հանձնելու համար. լրագրողները՝ Սամվել Բաբայանին

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ԱԺ-ում է՝ հրավիրվել է մասնակցելու քննիչ հանձնաժողովի նիստին:

«Հրավիրել են, համաձայնել եմ ներկա գտնվել, իրենց հարցերին պատասխանել, իսկ ինչի՞ պետք է խուսափեմ, եթե ես պատրաստ եմ բոլոր հարցերին պատասխանել»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա:

Հարցին՝ Արցախն ո՞վ հանձնեց Ադրբեջանին, նշել է՝ բոլորս միասին: Հարցին՝ ուղիղ մեղադրո՞ւմ եք ՀՀ իշխանությանը՝ Արցախը հանձնելու համար, Բաբայանն ասել է. «Իհարկե»:

Հարցին, թե ինչու ժամանակին մերժեց մասնակցել այս քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, նա պատասխանեց, որ ինքն առաջարկել էր քննել վերջին 20 տարվա կտրվածքով իրադարձությունները, թե ինչից է ամեն ինչ սկսվել եւ ուր ենք հասել, սակայն այդ առաջարկը չէր ընդունվել, ինքն էլ հրաժարվել էր հետագա համագործակցությունից:

Բաբայանն ասաց, որ Արցախի հարցը չի լուծվել և ոչ մի ժամանակահատվածում չի կարող լուծված լինել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
19:09 Արսեն Հարությունյանը Փաշինյանին է ներկայացրել իր նվաճած չեմպիոնական գոտին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
11:10 Տարադրամի փոխարժեքները
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
20:04 Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին