Ներքին 2 տարի առաջ - 16:30 27-11-2023

Մտածում էի՝ ավելի լավ է մնալ հայրենիքում, քան ինքնակամ լքել հորս շիրիմը. արցախցի

«Ես այլևս կորցրել եմ իմ ինքնությունը, որովհետև 4 տասնամյակ Արցախում ապրածս ու 4 պատերազմի միջով անցածս, երբեք չէր մտածի, որ մի օր Արցախը հայկական չի լինի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է մասնագիտությամբ մանկավարժ Քրիստինե Դանիելյանը։

Քրիստինեն զոհված ազատամարտիկի դուստր է, ով չի հաշտվում այն մտքի հետ, որ լքել է իր հոր արյամբ շաղախված հողը։

«Միշտ մտածում էի, որ, եթե երբևէ պիտի բռնագաղթենք էլ, ավելի լավ է մնալ հայրենիքում, քան ինքնակամ լքել հորս շիրիմն ու աշակերտներիս կյանքով պահված հողը։ Ո՞վ կպատկերացներ, որ մի օր բիբլիական Արարատ լեռանը նայելով պիտի շարունակեմ աշակերտների հետ հայրենասիրությունից խոսել․․․»,- ասում է մեր զրուցակիցը։



Քրիստինեն ծնվել է Արցախի Կոճողոտ գյուղում, որի ազատագրության համար էլ 1993 թվականին զոհվել է հայրը՝ Մեխակ Դանիելյանը՝ 9 և 6 տարեկան զավակներին կտակելով հայրենիք ու հայրենասիրություն։



«Ավաղ, մեզ բախտ չվիճակվեց հող դառնալ հայրենի եզերքում և դժոխային դեգերումներից հետո հայտնվեցինք Երևանում։ Մի կողմ դնելով կենցաղային հոգսերից բխող ընկճախտի բոլոր երանգները, շտապեցի աշխատանք փնտրել և փառք Աստծո, հիմա հնարավորություն ունեմ շարունակելու սիրելի աշխատանքս։ Աշակերտների կենսախինդ հայացքները գուցե սովորեցնեն ինձ կրկին ապրել ու հրաշքի սպասել։ Ու հիմա քամու բերանն ընկած տերևս մի բան եմ աղերսում, որ կյանքի քամին ինձ խնայի և հող դառնամ Հայաստան աշխարհում»,- ասում է Քրիստինե Դանիելյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ