Արտաքին 2 տարի առաջ - 07:12 27-11-2023

Նեթանյահուն խոստանում է՝ ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարը կշարունակվի մինչև հաղթանակ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ գործողությունը կշարունակվի մինչև պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման նկատմամբ լիակատար հաղթանակը։

Այս մասին Նեթանյահուն ասել է Գազայի հատված կատարած այցելության ժամանակ։

«Մենք այստեղ ենք ՝ Գազայում, մեր հերոս մարտիկների հետ։ Մենք ամեն ջանք գործադրում ենք, որպեսզի վերադարձնենք մեր առևանգված քաղաքացիներին, և, ի վերջո, կվերադարձնենք նրանց բոլորին: Մենք կշարունակենք մինչև վերջ ՝ մինչև հաղթանակ։ Ոչինչ մեզ չի կանգնեցնի, և մենք համոզված ենք, որ մենք ունենք կամքի ուժ և վճռականություն»,- ասել է նա։

Նեթանյահուն նշել է, որ իր երկիրն ունի երեք նպատակ՝ «վերացնել ՀԱՄԱՍ-ը, վերադարձնել բոլոր առևանգվածներին և ապահովել, որ Գազան կրկին սպառնալիք չդառնա»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում