Ներքին 2 տարի առաջ - 23:22 25-11-2023

Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Երևանում նոյեմբերի 26-ի ցերեկը, նոյեմբերի 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նոյեմբերի 26-ի գիշերը և առավոտյան, 27-ին սպասվում է անձրև։

Նոյեմբերի 27-ին սպասվում է նաև քամու ուժգնացում՝ մինչև 15-18մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ին, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նոյեմբերի 26-ին, 27-ի և 28-ի գիշերն առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, նոյեմբերի 26-ին, 28-ին՝ 15-20մ/վ, նոյեմբերի 27-ին՝ 20-25մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, 28-ին՝ կնվազի 7-10 աստիճանով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում